ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենաներից կատարված գողությունները բացահայտվել են

25.03.2021 13:30 Գողություն
Ավտոմեքենաներից կատարված գողությունները բացահայտվել են

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները մարտի 24-ին, գողություն կատարելու կասկածանքով, Նորաշեն գյուղից բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ 2020 թ. աշնանից 2021 թ. մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղերում կայանված ավտոմեքենաներից կատարել է գողություններ: Գողացել էր պահեստային անվադող, գործիքներ, տնտեսական ապրանք, պահեստամասեր, էլեկտրական մարտկոց և փող:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: