1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները հայտնաբերեցին ավտոմեքենաներից գողություններ կատարողներին

26.02.2018 10:39 Գողություն
Ոստիկանները հայտնաբերեցին ավտոմեքենաներից գողություններ կատարողներին

Փետրվարի 24-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ փետրվարի 23-ի ժամը 18.00-ից մինչև փետրվարի 24-ի ժամը 3.25-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 2/2 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելով և շարժիչի կափարիչը բացելով, փորձել են գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի, Երևան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները համատեղ նշված շենքի մոտից գողություն կատարելու համար նույն օրը, ժամը 4.00-ին, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Գարուշ Մ.-ին` «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, և 1972 թ. ծնված Արսեն Շ.-ին, որոնք տվել են խոստովանական բացատրություն, ինչպես և հայտնել, որ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից կատարել են գողություններ:

***

Փետրվարի 24-ին, ժամը 5.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 1951 թ. ծնված Սամվել Բ.-ն հաղորդում է տվել, որ փետրվարի 23-ի ժամը 17.00-ից մինչև փետրվարի 24-ի ժամը 4.40-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելու միջոցով, Դ.Անհաղթի փողոցի 19 շենքի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողացել են արևային ակնոցներ և ABS արգելակման համակարգը:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել են այլ գողություն կատարելու համար բերման ենթարկված 1978 թ. ծնված Գարուշ Մ.-ն և 1972 թ. ծնված Արսեն Շ.-ն:
Գողոնն առգրավվել է:
Գարուշ Մ.-ն և Արսեն Շ.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: