ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոպահեստամասերի գողը՝ խոստովանությամբ

06.03.2015 12:00 Գողություն

Մարտի 5-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 93 տան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Հայկ Փ.-ին: Նա խոստովանել է, որ 2014 թ. օգոստոսին Երևանի Շիրակի փողոցի 11 հասցեում գտնվող ընկերության տարածքից գողացել է օգտագործված ավտոպահեստամասեր:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: