1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավտոտնակից գողացել էր «Տոյոտա Պրադոն», տնից՝ հրացաններ ու մոտ 100 կգ մեղր

22.03.2022 15:32 Գողություն

Գողության մասին հաղորդումը ոստիկանության Արմավիրի բաժնում մոտ մեկ ամիս առաջ էր ստացվել: Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի տներից մեկին կից ավտոտնակից գողացել էին «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենա, մեղրով 20 լիտրանոց չորս ալյումինե տարա և որսորդական երկփողանի հրացաններ: Տանտերերն արտասահմանում էին: Առանձնատանը հետևող հարազատներն էին պարզել եղելությունն ու փետրվարի 22-ին ոստիկանություն դիմել:
Գողության փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ: Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի հետևողական աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արմավիր քաղաքի Ավետիսյան փողոցի 44-ամյա մի բնակիչ:
Մարտի 16-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին: Ավելի ուշ 44-ամյա տղամարդը ներկայացվեց նախաքննական մարմնին: Հանցավոր արարքը հիմնավորելու հարցում առանցքային նշանակություն ունեցան փորձագիտական ուսումնասիրությունները. մատնահետքերը նույնական էին ավտոտնակից վերցված մատնահետքերի հետ: Դատարանի որոշմամբ նրա տանը և կից օժանդակ շինություններում խուզարկություն կատարվեց: Նկուղից հայտնաբերվեց ծաղկամանում աճեցված կանեփի 2 բույս, 3 լիտրանոց ապակյա տարայով մոտ 180 գրամ կանաչավուն, չորացված, մանրացված կանեփանման զանգված, 10 լիտր տարողությամբ մեղրով ապակյա տարա, 2 ալյումինե տարա, որոնցից մեկի մեջ մեղր էր եղել, իսկ տան հետնամասում հայտնաբերվեց պարկ՝ կանեփի նմանվող զանգվածով:
Խուզարկություն կատարվեց նաև կասկածյալի զոքանչի բնակարանում, որտեղ հայտնաբերվեցին մեղրով ալյումինե և ապակյա տարաներ: Պարզվեց, որ մեղրը տանտիրուհուն փեսան էր բերել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոմեքենան ու հրացանները հայտնաբերելու ուղղությամբ:
44-ամյա տղամարդը կալանավորվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: