ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոտնակում 2 փամփուշտ հայտնաբերվեց

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները փետրվարի 20-ին, ժամը 19.30-ին, մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել Երևանի Փափազյան փողոցի բնակիչ, 1964 թ. ծնված Արտաշես Ս.-ի բնակարանում և կից օժանդակ շինություններում: Շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում՝ պահարանի միջից, հայտնաբերվել և առգրավվել է 9 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: