ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ինքնաշեն ատրճանակ, որսորդական հրացան և փամփուշտներ՝ կամավոր

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1948 թ. ծնված Լևոն Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, «ՏՕԶ» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի 20 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 15 փամփուշտ:

***
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Վասակ Ե.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Գագիկ Բ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի՝ 4 և 5.45 մմ տրամաչափի՝ 29 փամփուշտ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: