ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանություն՝ գողության ապացույցը ձեռքին

25.05.2015 18:27 Գողություն

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 72 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ին` ձեռքի եղած դիտահորի կափարիչով:
Կոլյա Ա.-ն հայտարարել է, որ կափարիչն ինքը մայիսի 23-ի ուշ երեկոյան գողացել է նշված շենքի մոտակայքում գտնվող դիտահորի վրայից:
Գողոնն առգրավվել է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: