Ատրճանակ և գաղտնի փականով դանակ՝ «Կրայսլեր»-ից
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օրերս Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող ռեստորանային համալիրի դիմացից, «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 1988 թ. ծնված Արմեն Հ.-ին, ով հայտնել է, որ չունի ավտոմեքենայի համապատասխան փաստաթղթեր և որ մեքենան պատկանում է 1988 թ. ծնված Արթուր Ա.-ին:
Արթուր Ա.-ն հրավիրվել է բաժին և ավտոմեքենայի սրահից ներկայացրել օդաճնշիչ ատրճանակ` փամփշտատուփով, առանց փամփուշտների, և գաղտնի փականով ծալովի դանակ ու հայտարարել, որ դրանք պատկանում են իրեն:
Նշանակվել է դատաձգաբանական և դատաքրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: