Ատրճանակ` «ՎԱԶ-21093»-ում
06.05.2016 16:30
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների, մայիսի 4-ին, ժամը 18.15-ին, բաժին է հրավիրվել 1990 թ. ծնված Արթուր Թ.-ն, որը ոստիկանության ծառայողների պահանջով իր «ՎԱԶ-21093» ավտոմեքենայի սրահից ներկայացրել է առանց թույլտվության «Վալտեր» տիպի, 4,5 մմ տրամաչափի ատրճանակ և հայտնել, որ այն պատկանում է իրեն, ձեռք է բերել մոտ 8 տարի առաջ:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: