ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները «Տոյոտայի» վարորդի մոտ ատրճանակ են հայտնաբերել

Ոստիկանները «Տոյոտայի» վարորդի մոտ ատրճանակ են հայտնաբերել

Հոկտեմբերի 9-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկի մոտից, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա երիտասարդի՝ իր «Տոյոտա» մակնիշի մեքենայով:
Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Գլոկ 19» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, որի պահունակը լիցքավորված էր 11 մարտական փամփուշտով:
Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: