ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի, իսկ պայուսակում ատրճանակ կար

Մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի, իսկ պայուսակում ատրճանակ կար

Նոյեմբերի 8-ին, ժամը 03.00-ին, ՆԳՆ Արմավիրի մարզի ՊԾ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վարորդը մեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի վկայականի: Արտաքին զննությամբ նրա պայուսակում նկատվել է ատրճանակի նմանվող իր:
Կատարված ստուգումներով պարզվել է վարորդի ինքնությունը: Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի 34-ամյա բնակիչը, զենք պահելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորման բալոններով, և ոսկեգույն մետաղյա շարիկներով երկու տուփ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: