Արտաշատի ոստիկաններն Այգեզարդում հայտնաբերել են ատրճանակ ու թմրանյութ
03.03.2023 10:10
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ունեին, որ Այգեզարդում բնակվող 84 և 46 տարեկան հայր ու որդի զենք-զինամթերք և թմրանյութ են պահում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում՝ փետրվարի 28-ին, իրավապահները մեկնեցին Այգեզարդ՝ խուզարկության։ 46-ամյա տղամարդը ներկայացրեց ատրճանակ և 75 փամփուշտ: Զննության ժամանակ ներկայացրեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածով ապակե տարա՝ ընդհանուր մոտ 250 գրամ քաշով:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: