ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

20-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և դանակ են հայտնաբերվել

20-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և դանակ են հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները ապրիլի 11-ին, ժամը 03.40-ին, Հանրապետության հրապարակում հայտնաբերել, սառը զենք կրելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 9,5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, իսկ պայուսակում՝ «Panther 801» գրառմամբ օդաճնշիչ ատրճանակ:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: