Ատրճանակ և թմրամիջոց՝ հետախուզվողի տնից
Հունվարի 30-ին ոստիկանության ծառայողները հայտնաբերել և Մաշտոցի բաժին բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող, 1979 թ. ծնված Ռոման Ղ.-ին:
Վերջինիս տան զննությամբ` խոհանոցի պահարանի վրայից, հայտնաբերվել է բաժակ՝ մուգ շագանակագույն հետքերով, թմրամիջոցին նմանվող բամբակի խծուծ, 5 մլ-անոց ներարկիչ` մուգ շագանակագույն հետքերով, իսկ հյուրասենյակի պահարանի վերնահարկից՝ սև բռնակով, գործարանային արտադրության ատրճանակ:
Ռոման Ղ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար, իսկ զենքը պատկանում է իրեն:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: