ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արարատի ոստիկանները հայտնաբերել են «Մակարով» ատրճանակ և թմրանյութ

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Արարատի բաժնում հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Արարատ քաղաքի 35-ամյա մի բնակիչ ապօրինի կրում և պահում է զենք ու թմրանյութ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողները Վեդի քաղաքի Արարատյան փողոցում կանգնեցնում են 35-ամյա արարատցու վարած «Տոյոտան»: Վարորդը ոտքով դիմում է փախուստի՝ պայուսակից հանելով «Մակարով» տիպի ատրճանակն ու այն նետելով խանութ: Կարճ հետապնդումից հետո տղամարդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ: Հայտնաբերվում է նաև կանեփանման զանգված, որը, ըստ տղամարդու, թմրանյութ է` անձնական օգտագործման համար:
Նա նաև հայտնել է, որ «Մակարովը» իրենն է, լիցքավորված է ութ փամփուշտով, բերել է Արցախից:
«Տոյոտան» տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: