Ատրճանակ և փամփուշտներ՝ շատրվանների մոտ
20.03.2015 12:29
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մարտի 19-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք և զինամթերք է թողնում Օղակաձև զբոսայգում գտնվող սրճարաններից մեկի շատրվանների մոտ:
Ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի՝ 90 և 5.6 մմ տրամաչափի, առանց գնդակի 50 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: