ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդի մոտ ատրճանակ և կռփազենք կար

Երիտասարդի մոտ ատրճանակ և կռփազենք կար

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 31-ին Հրազդան քաղաքի դպրոցներից մեկի հարակից տարածքում հայտնաբերել և սառը զենք կրելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել են 24-ամյա մի երիտասարդի և, իր կողմից շահագործվող «Օպելով» հանդերձ, տեղափոխել են Հրազդանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ինքնաշեն կռփազենք: Երիտասարդը նաև «Օպելի» սրահից ներկայացրել է մարտական ատրճանակ: «Օպելը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: