ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայում լիցքավորված ատրճանակ կար, իսկ ուղևորի մոտ՝ թմրանյութ

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցի 32-ամյա մի բնակիչ ապօրինի հրազեն է պահում և կրում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 22.50-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում նա հայտնաբերվեց «Մերսեդես» մակնիշի մեքենայում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: «Մերսեդեսի» սրահի ակնհայտ տեսանելի հատվածում իրավապահները նկատել են պոլիէթիլենային փաթեթ: 39-ամյա վարորդը, որը Նոր Գեղիի բնակիչ է, ավտոմեքենայով հանդերձ նույնպես տեղափոխվեց բաժին:
32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով թղթե փաթեթ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ավտոմեքենայի զննություն է կատարվել: Պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվել է 2 փամփուշտով լիցքավորված թմբուկավոր մարտական ատրճանակ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: