20-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները և ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 11-ին Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Էրեբունու բաժին են ներկայացրել Նոր Արեշ թաղամասի չորս բնակչի՝ «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ: Բաժնում 20-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են 5,6 մմ տրամաչափի «Վալտեր Պ22» ատրճանակ և ծալովի դանակ:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: