1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տղամարդու մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, փամփուշտներ, դանակներ

Տղամարդու մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, փամփուշտներ, դանակներ

Մայիսի 12-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում ծառայություն կատարելիս մի քաղաքացու գոտկատեղին զենքի նմանվող իր են նկատել։ Պարեկները, ապօրինի կերպով հրազեն կրելու կասկածանքով, հիշյալ քաղաքացուն ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Բազումի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը։ Անձնական խուզարկությամբ վանաձորցի 56-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտով, իսկ փամփշտատուփի մեջ եղել է նույն տրամաչափի 6 փամփուշտ։ Բացի այդ, խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են գաղտնի փականով դանակ և պարսատիկ, իսկ գրպաններում՝ էլեկտրապարպիչ և դանակ:
Վանաձորցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն։ Նա ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են: