Վարորդը ոստիկաններին ներկայացրել է «Մակարով» տիպի ատրճանակ
Ոստիկանության Բազումի բաժնի, Լոռու մարզային վարչության և պարեկային գումարտակի ծառայողները նոյեմբերի 14-ին Վանաձոր քաղաքում համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելու ընթացքում Զորավար Անդրանիկի փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի 32-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայի սրահի պահոցում ատրճանակ կա, որը պատրաստ է ներկայացնել իրավապահներին: Նա հրավիրվել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղ մեքենայի սրահի պահոցից ներկայացրել է «Մակարով» տիպի ատրճանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: