ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայում լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Մեքենայում լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները մայիսի 16-ին Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել երկու երիտասարդների: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ` լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: