Աբովյանցի երիտասարդի մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչը իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայում «Մակարով» տիպի ատրճանակ է պահում:
Փետրվարի 17-ին Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում 32-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվեց և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ հայտնեց, որ մեքենայում ատրճանակ կա: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ «ԲՄՎ»-ի սրահի պահոցում հայտնաբերվեց «Մակարով» տիպի ատրճանակին նմանվող ատրճանակ:
Քրեական վարույթը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: