Մետրոպոլիտենի ոստիկանները տղամարդու մոտ ատրճանակ են հայտնաբերել
20.05.2023 12:05
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները մայիսի 19-ին մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի նախասրահում հայտնաբերել, գազային ատրճանակ կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել 36-ամյա մի տղամարդու: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով, և մետաղյա մահակ:
Կազմված փաստաթղթերը և Նոր Խարբերդի բնակիչ տղամարդը ներկայացվել են նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: