ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտայք գյուղի բնակչի մոտ մարտական ատրճանակ է հայտնաբերվել

Մայիսի 21-ի ժամը 21.46-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Նոր Գյուղի մի բնակիչ և հայտնել է, որ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ ատրճանակով կրակում է:
Դեպքի վայր ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ին գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում ատրճանակով կրակել է Կոտայք գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդը:
Հետագա միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Բայկալ» տիպի մարտական ատրճանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Աբովյանի քննչական բաժին:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից 39-ամյա տղամարդու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարով» տիպի ատրճանակ և պահեստատուփ, որի մեջ կար 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ: Քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: