Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ ու ծալովի դանակ
24.08.2023 17:56
Զենք-զինամթերքի հայտնաբերում

Մալաթիայի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները, օգոստոսի 23-ին, ժամը 12.30-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում ձերբակալել և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել երեք հոգու: Անձնական խուզարկությամբ 33-ամյա մի տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, իսկ 36-ամյա տղամարդու մոտ` ծալովի դանակ:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: