ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էրեբունու քրեական հետախույզներն ապօրինի ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերել

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ապօրինի զենքի վերաբերյալ ստացվել էին օպերատիվ տվյալներ։
Հուլիսի 22-ին, ժամը 22.35-ի սահմաններում, Էրեբունու քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքի Սասունցի Դավթի և Բուռնազյան փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին և, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալեցին ու ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին մայրաքաղաքի 24-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվեց առանց գործարանային համարի ատրճանակ՝ պահունակում 7,65 մմ տրամաչափի 7 փամփուշտ։
24-ամյա երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։
Նշանակվել է փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: