ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայի զննությամբ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Մեքենայի զննությամբ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հոկտեմբերի 31-ին Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ապօրինի հրազեն պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի երկու բնակչի՝ «Մերսեդես»-ով հանդերձ: 32-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,12 գրամ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված, իսկ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում եղել է պոլիէթիլենային փաթեթ: Զննությամբ փաթեթի միջից հայտնաբերվել է թմբուկավոր մարտական ատրճանակ՝ լիցքավորված 2 փամփուշտով: Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: