Երիտասարդի մոտ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.07.2023 12:08
Զենք-զինամթերքի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հուլիսի 6-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Բալահովիտ գյուղի 36-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են առանց գործարանային համարի ատրճանակ և 9 մմ տրամաչափի հինգ փամփուշտ:
36-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: