Մեքենայի բեռնախցում գազային ատրճանակ կար
26.06.2023 12:45
Զենք-զինամթերքի հայտնաբերում

Հունիսի 25-ին Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները Իջևան քաղաքում համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ Երևանյան փողոցում կանգնեցրել են մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի 45-ամյա մի բնակչի վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Բեռնախցում առկա պայուսակում գազային ատրճանակ կար:
45-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: