ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդի մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակներ և ծալովի դանակ

Երիտասարդի մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակներ և ծալովի դանակ

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները ապրիլի 5-ին, ժամը 23.25-ին, Մյասնիկյան պողոտայում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «Մազդա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «Բրաունինգ ԳՊԴԱ» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, ծալովի դանակ՝ ընդհանուր 13 սմ երկարությամբ, իսկ կոշիկի միջից հայտնաբերվել է «Նորթ Ամերիկա 22 Շորտ» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: