Արտաշատում վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
31.03.2015 14:41
ՃՏ պատահարներ
Մարտի 30-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 28-ամյա երիտասարդ և հայտնել, որը մարտի 29-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 3/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու և պատճառել մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: