ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արաբկիրի քրեական հետախույզները մեթամֆետամին են հայտնաբերել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Իսակովի պողոտայի 27-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում, օգտագործում և իրացնում:
Օգոստոսի լույս 31-ի գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, Արաբկիրի քրեական հետախույզները Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկում էին։ Այստեղ հայտնաբերեցին կասկածվողին, ձերբակալեցին ու տարան բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց տասը փաթեթ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: