ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Խուլիգանություն, մարմնական վնասվածքներ և սառը զենքի հայտնաբերում. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 5-ին, ժամը 00.53-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վրացական փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում լսվում են վիճաբանության և հայհոյանքի ձայներ: Ժամը 01.00-ին օպերատիվ կառավարման կենտրոն վիճաբանության մասին հաջորդ զանգը հնչեց, իսկ ժամը 01.35-ին հիվանդանոցից ահազանգ ստացվեց. մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով բյուրեղավանցի 32-ամյա երիտասարդ էր բուժօգնության տեղափոխվել:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և ՊԾ Երևան քաղաքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նաիրի Զարյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել, խուլիգանության, գողության և սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխվել 32 և 29 տարեկան երկու երիտասարդ: 32-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ՝ 18 սմ ընդհանուր երկարությամբ. շեղբի երկարությունը՝ 8 սմ: 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ՝ 16 սմ ընդհանուր երկարությամբ. շեղբի երկարությունը՝ 7սմ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 5-ի ժամը 00.20-ի սահմաններում անձնական հարցերի շուրջ վիճաբանել են բյուրեղավանցի և Երևանի մի խումբ երիտասարդներ, որի ընթացքում վնասել են բյուրեղավանցիներից մեկի «Պեժո» մակնիշի մեքենան, ապա կտրող-ծակող առարկաներով ու մահակով հարվածներ են հասցրել բյուրեղավանցի երկու երիտասարդների՝ պատճաոելով մարմնական վնասվածքներ:
Երևանցի երեք երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: