Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ
07.04.2023 11:12
Թմրամիջոցի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով և ընտանքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապրիլի 3-ին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 22-ամյա մի բնակչի: Երիտասարդի 22-ամյա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով հինգ փաթեթ:
Նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: