Արաբկիրի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
22.09.2020 11:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 19-ին Տիգրան Պետրոսյան փողոցից բերման են ենթարկել 56-ամյա Լուսիկ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: