ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արաբկիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Աշտարակում

Արաբկիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Աշտարակում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայիսի 11-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Արաբկիրի բաժին են ներկայացրել 25-ամյա Արմեն Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: