Արաբկիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արագած գյուղում
18.02.2022 11:01
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Արագած գյուղում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Արմինե Ն.-ն, որը 2021 թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմինե Ն.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: