ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արաբկիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում

Արաբկիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 28-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Սերիկ Մ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սերիկ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: