ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները արագ բացահայտեցին գողությունը

10.11.2016 11:05 Գողություն

Նոյեմբերի 8-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 71 երթուղու միկրոավտոբուսում գողացել են 1978 թ. ծնված Մարինա Ղ.-ի դրամապանակը:
Նույն օրը, ժամը 20.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 30 շենքի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արտուշ Մ.-ին: Նա հայտնել է, որ նշված միկրոավտոբուսի սրահում Մարինա Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 22.000 դրամ, բանկային և կուտակային քարտեր, վարորդական իրավունքի վկայական, նույնականացման քարտ և GPRS սարք:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: