Արագածի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 44-ամյա Գասպար Հ.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Գասպար Հ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: