ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արագածի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Սայաթ-Նովա գյուղում

Արագածի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Սայաթ-Նովա գյուղում

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 22-ին Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Արայիկ Վ.-ն, որը դեկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի (Իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը հանցակցելը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արայիկ Վ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: