ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արագածոտնի պարեկները կանգնեցրել են գողոնով բեռնված ավտոմեքենա

Հոկտեմբերի 30-ին Արագածոտնի պարեկները Արուճ գյուղի դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են Շամիրամ գյուղի 33-ամյա բնակչի վարած «Մերսեդեսը», որի սրահում երկաթե խողովակներ կային:
Վարորդը և համագյուղացի 24-ամյա ուղևորը պարեկներին հայտնել են, որ խողովակները գողացել են Արուճ գյուղի ամառանոցներից: Նրանք ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Տղամարդիկ և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: