ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկումներ Արագածոտնի մարզում

03.03.2022 16:14 Միջոցառումներ

Մարտի 2-ին պարեկային ծառայության շուրջ հերթական հանրային քննարկում-հանդիպումները Արագածոտնի մարզում էին։
Թալինում՝ Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջի ուսուցչական կազմի և սաների հետ հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Թալինի բաժնի ղեկավար կազմը, ոստիկանության կադրային քաղաքականության վարչության, պարեկային ծառայության և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։
Բացման խոսք ասաց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը։ Նա նշեց հանդիպման նպատակն ու ներկայացրեց հյուրերին։
Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Մինասյանը ներկայացրեց պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու վերաբերյալ տեղեկատվություն։
Պարեկային ծառայության աշխատակիցները խոսեցին իրենց ծառայության առանձնահատկություններից: Նրանք ներկաներին ցուցադրեցին ծառայությունում օգտագործվող տեխնիկան, դրանց հնարավորությունները ու պատասխանեցին ներկաների հարցերին։
Արագածոտնի մարզում հաջորդ հանդիպումը Աշտարակում էր՝ արհեստագործական պետական ուսումնարանում։ Հանդիպմանը ներկա էին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Աշտարակի բաժնի ղեկավար կազմը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ։ Այստեղ նույնպես բանախոսները ներկայացրին պարեկային ծառայության առանձնահատկությունները, ստորաբաժանումում ծառայել ցանկացողներին ներկայացրին ընդունելության պահանջները, պարեկների պարտականությունները։ Նշեցին նաև այն արտոնությունները, որոնցից կարող են օգտվել ապագա պարեկները։
Հանդիպման ավարտին ուսումնարանի սաները ծանոթացան պարեկային ծառայողական մեքենայի հնարավորություններին, օգտագործվող տեխնիկային ու սպառազինությանը։
Հիշեցնենք, որ տարեվերջին Արագածոտնի մարզում կսկսի գործել պարեկային ծառայություն։ Իսկ մինչ այդ՝ փետրվարի 28-ից ապրիլի 1-ը, այն անձինք, որոնք կցանկանան ծառայել պարեկային ծառայության Արագածոտնի ստորաբաժանումում, կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ոստիկանություն։