ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արագածոտնում, Գորիսում և Իջևանում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 13.30-ին, 1951 թ. ծնված Մովսես Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի կարճեցված փողով և խզակոթով հրացան և 9 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 20.30-ին, 1973 թ. ծնված Արարատ Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն նռնականետ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 16-ին, ժամը 12.20-ին, 1983 թ. ծնված Սուրեն Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 65, 5.45 մմ տրամաչափի 105 և գնդացրի 7.62 մմ տրամաչափի 45 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: