ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արարատի ոստիկանները բացահայտել են հրազենի օգտագործմամբ մարմնական վնասվածք պատճառելու դեպքը

Արարատի ոստիկանները բացահայտել են հրազենի օգտագործմամբ մարմնական վնասվածք պատճառելու դեպքը

Նոյեմբերի 7-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արարատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ստորին վերջույթների հրազենային վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 56-ամյա տղամարդ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 18.15-ի սահմաններում Արարատ քաղաքի Սալակիթների փողոցում 38-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող երկփողանի հրացանով կրակել է 56-ամյա տղամարդու ուղղությամբ՝պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 38-ամյա տղամարդը հայտնաբերվել է և, իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հրացանն առգրավվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: