Ոստիկանները խուզարկությամբ Արարատ գյուղում զինամթերք ու դեղահաբեր են հայտնաբերել
Մարտի 13-ին, ժամը 11.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ խուզարկություն են կատարել Արարատ գյուղի մի բնակչի տանը կից օժանդակ շինություններում, խուզարկել են նաև նրա վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան:
Մինչև խուզարկությունը սկսելը, քաղաքացին ինքնակամ ներկայացրել է առանց փաստաթղթի «ԻԺ» տիպի, 16 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, իսկ խուզարկությամբ բնակարանից հայտնաբերվել է «VENLANFAXINE HCI» EFFEXOR XR 37.5 mg, 75 mg գրառմամբ 2 դեղահաբի թերթիկով 18 դեղահաբ, սպիտակ և կապույտ գույնի «HARKAPSELN SILYMERIN» 167 mg գրառմամբ 17 դեղահաբ, սպիտակ գույնի 4 դեղահաբ, իսկ տան նկուղից հայտնաբերվել է ինքնաձիգի 3 պահունակ՝ լիցքավորված տարբեր տրամաչափի 56 փամփուշտով:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: