ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտել

22.04.2022 15:22 Գողություն

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում պետական-հասարակական ունեցվածի գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների հետ։ Արդյունքում՝ Վեդի քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում հայտնաբերվեց և ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ։ Պարզվեց, որ նա անցած տարվա նոյեմբերին ապամոնտաժել ու գաղտնի հափշտակել էր 400 մմ տրամագծով և 25 մետր երկարությամբ խողովակ՝ պետությանը պատճառելով մոտ 300 000 դրամի վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: