ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արարատի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում

Արարատի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 2-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Շահամիրյանների փողոցի խաչմերուկում հայտնաբերել և ոստիկանության Արարատի բաժին բերման են ենթարկել 38-ամյա Վահե Մ.-ին, որը փետրվարի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վահե Մ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: