Արարատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Մերձավան գյուղում
23.03.2021 10:43
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները մարտի 22-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հայտնաբերել և ոստիկնության Արարատի բաժին բերման են ենթարկել 43-ամյա Էդուարդ Խ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Էդուարդ Խ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: